Տեխասում տան պայթյունից վեց մարդ է տուժել
Վեց մարդ է վիրավորվել ամերիկյան Տեխաս նահանգի Պլեյնո քաղաքում տան պայթյունի հետեւանքով, հայտնել է NBC DFW հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրշեջ ծառայությունները:
Պայթյունի պատճառներն անհայտ են, տունն ամբողջությամբ ավերված է: Հաղորդվում է, որ պայթյունի ալիքը զգացել են նույնիսկ մեկ մղոն շառավղով (մոտ 1.6 կիլոմետր) գտնվող տների բնակիչները: Շրջանի բնակիչներից մեկը հայտնել է պատուհանների վնասվելու մասին, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն:
Հրշեջ ծառայությունների համաձայն՝ երեք տուժածների ստիպված են եղել հոսպիտալացնել: