Օլիմպիական խաղերի կարգախոսը համալրվել է նոր բառով
Միջազգային օլիմպիական կոմիտեն համալրել է Խաղերի կարգախոսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: ՄՕԿ-ի 138-րդ համաժողովի ընթացքում հայտարարվել է, որ «Ավելի բարձր, ավելի արագ, ավելի ուժեղ» (Citius, Altius, Fortius) կարգախոսին կավելացվի նաև «միասին» բառը:
Օլիմպիական կարգախոսն առաջին անգամ օգտագործվել է 1924 թվականին կայացած Փարիզի Օլիմպիական խաղերում:
2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը պահպանել են իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: ՀայաստաննՕլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգրեր են նվաճել 17 մարզիկներ` հունահռոմեականոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), ԱրմանԴարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներԻզաբելա Յայլյանը (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը: