Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին
Փետրվարի 4-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում և Տելեգրամ ալիքներում հրապարակում է տարածվել, որտեղ շեշտվող Արցախի ԱԱԾ-ի հետ կապ ունեցող Տելեգրամ ալիքի վերաբերյալ հատվածը ապատեղեկատվություն է։
Հիշեցնենք, որ Արցախի ազգային անվտանգության ծառայությունն իր տեղեկատվական գործառույթներն իրականացնում է www.nssartsakh.am կայքէջով և Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայություն Ֆեյսբուքի էջով։
Արցախի ԱԱԾ-ից տեղեկացնում են նաև, որ նշված հրապարակումների վերաբերյալ Արցախի իրավապահ մարմիններն իրականացնում են համապատասխան միջոցառումներ։