Չինաստանի Հենան նահանգի գործարանում պայթյուն է որոտացել
Պայթյունը տեղի է ունեցել Հենան նահանգի գործարաններից մեկում, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Դեպքը տեղի է ունեցել Դենֆեն քաղաքի գործարաններից մեկում, դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայությունները, տուժածների մասին տեղեկությունները դեռ չեն հաղորդվում:
Պայթյունը բավականաչափ հզոր էր, որից հետո ձևավորվել է սպիտակ ծխի ամպ: