Պորոշենկոն խոստացել է մեկ տարուց Ղրիմը վերադարձնել Ուկրաինային
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն Կուրբան բայրամի կապակցությամբ Ղրիմի թաթարներին և ուկրաինացի բոլոր մահմեդականներին ուղղված իր կոչում խոստացել է մեկ տարուց Ռուսաստանից հետ վերցնել Ղրիմը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Նախկին նախագահի խոսքով՝ մեկ տարի անց Ղրիմն այս տոնը նշելու է Ուկրաինայի կազմում:
«Շուտով ուկրաինական Ղրիմում բնիկ թաթար ժողովուրդը ազատ կտոնի Կուրբան Բայրամը: Հաջորդ տարի՝ Բախչիսարայում: Ղրիմը Ուկրաինա է»,- եզրափակել է Պորոշենկոն:
Հուլիսի սկզբին Գերագույն ռադան ընդունեց «Ուկրաինայի բնիկ ժողովուրդների մասին» օրենքը, որով բնիկներ էին համարվում Ղրիմի տարածքում կազմավորված ժողովուրդները՝ թաթարները, կարաիտները և կրիմչակները: Իսկ ռուսները, բելառուսները, հունգարացիները, հույները, բուլղարներն ու Ուկրաինայում բնակվող մյուս ժողովուրդները չեն կարող համարվել բնիկներ: Օրենքը դեռ ուժի մեջ չի մտել. այն պետք է ստորագրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: