Հալեպի նահանգապետն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպանին և նրան ուղեկցող պատվիրակությունը
Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանին և նրան ուղեկցող պատվիրակությունը: Նահանգապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և ժողովրդի դիրքորոշումը և աջակցությունը սիրիացիներին աղետի ժամանակ, որն առաջացել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Հուսեյն Դիաբը հավելել է, որ Հայաստանի տրամադրած օգնությունն իրականացվում է սիրիացի և հայ ժողովուրդներին միավորող խոր հարաբերությունների համատեքստում:
Դեսպան Գևորգյանն էլ իր հերթին նշել է, որ հայ ժողովուրդը սիրիացի ժողովրդի կողքին է օգնության ձեռք մեկնելու, փրկարարական գործողություններին աջակցելու հարցում: Նրա խոսքով՝ օգնություն տեղափոխող ինքնաթիռը շուտով կժամանի՝ նահանգում մարդասիրական ջանքերին նպաստելու համար: