Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի անհատական առաջնություններին:

Շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունը կանցկացվի մարտի 18-29-ը՝ Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում: Հայաստանից մասնակցության հայտ են ներկայացրել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը կանցկացվի Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում: Հայաստանից դեռևս 13 շախմատիստն է մասնակցության հայտ ներկայացրել՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, միջազգային վարպետներ Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ալեքս Սահակյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Սարգիս Մանուկյանը:

Եվրոպայի անհատական առաջնությանը նախապատրաստվելու նպատակով Հայաստանի տղամարդկանց հավաքականը փետրվարի 13-27-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արզնիում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն