ԱԺ-ն համաձայնություն տվեց Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
ՀՀ ազգային ժողովը հավանություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը:
Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, կողմ է քվեարկել 67 պատգամավոր:
Չարչյանին առնչվող քերական վարույթը, որով դատախազությունն ուզում է հանրային քրեական հետապնդում հարուցել, վերաբերում է «հաց բերող» անունով հայտնի Արթուր Ռոբերտի Սարգսյանի վարույթին։ Այդ գործով նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության, ըստ ներկայացվածի՝ կեղծ եզրակացություն: