Մալիի ժամանակավոր նախագահի վրա հարձակվել են դանակով
Մալիի ժամանակավոր նախագահ Ասիմի Գոիտան ենթարկվել է դանակով հարձակման, տեղեկացնում է Ֆրանս պրես գործակալությունը։
Այլ մանրամասներ առայժմ չեն հայտնվում։
Զինվորականները Մալիում մայիսի 24-ին ձերբակալել էին ժամանակավոր նախագահ Բա Նդաուին եւ վարչապետ Մոքթարա Ուանին եւ տարել Քաթի բանակային բազա, որը մայրաքաղաք Բամակոյի մոտ է։ Այդ ժամանակ փոխնախագահ Ասիմի Գոիտան հետո հայտարարել էր, որ պարտականությունների կատարումից ազատել է նախագահին եւ վարչապետին նրանց կողմից անցումային շրջանի խարտիան խախտելու համար։ Ռազմական խորհուրդը՝ Գոիտայի գլխավորությամբ, ստանձնել էր երկրի կառավարումն ու հայտարարել Մալիում հաջորդ տարի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Մալիի Սահմանադրական դատարանը Գոիտային հայտարարել է անցումային շրջանի նախագահ։