ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Դուբայում փետրվարի 13-ից 15-ը կմասնակցի խոշորագույն World Government Summit-ին, ասված է նախարարի Ֆեյսսբուքի էջում։

«Ելույթ կունենամ Agility, Innovation, and the Government Renewal Challenge սեսիայում։

Նախարարական այս սեսիան նվիրված է աշխարհում առաջացող ճգնաժամերի պայմաններում կառավարությունների կողմից ճկունության դրսևորմանն ու նորարարությանը։

Սեսիայի ընթացքում կքննարկվեն կառավարությունների քաղաքական աջակցության մշակմանը և ներկա պայմաններում կառավարությունների գործունեության ճկունությանն ու նորարար մոտեցումների կիրառմանը վերաբերող հարցեր»,-  նշված է գրառման մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն