Ռուսաստանն ունի Աֆղանստանում ԻՊ-ի հետ ԱՄՆ-ի համագործակցության փաստեր. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն ստացել Է տեղեկատվություն Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ ԱՄՆ-ի համագործակցության կոնկրետ փաստերի մասին: Հուլիսի 20-ին այդ մասին հայտարարել Է Աֆղանստանի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը «Վալդայ» բանավիճային ակումբում կայացած առցանց քննարկման ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես համոզված եմ, որ այդպիսի փոխգործակցություն եղել Է: Բայց մենք հո պարզապես հենց այնպես չենք սկսել դա ասել: Մենք սկսել ենք միանգամայն կոնկրետ տեղեկատվություն ստանալ համագործակցության այդ փաստերի մասին: Ուղղաթիռներով (զենքի) վերաբեռնման փաստերի մասին,- նշել Է նա:- Եվ մենք այն ստացել ենք տեղացի աֆղաններից, այդ թվում տեղական մակարդակի ղեկավարներից, ովքեր չԷին հասկանում, թե ինչու են ուղղաթիռները ռազմամթերք մատակարարում այն շրջաններին, որոնք գրավել են «Իսլամական պետության» ջոկատները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: