ՀՀ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 16-19-ը աշխատանքային այցով կմեկնի Մյունխեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 16-19-ը աշխատանքային այցով կմեկնի Մյուխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Նախատեսված է նաև տիկին Հակոբյանի հանդիպումը «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի հետ: