Նախագահն Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու առաջարկ է ստացել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնակատր Նիկոլ Փաշինյանից առաջարկ է ստացել Արշակ Կարապետյանին ազատելու ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից, Aysor.am-ին ասացին ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահը վարչապետի պաշտոնակատարից ստացել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից ազատելու առաջարկը։
Կարապետյանն ապրիլի 13-ին էր նշանակվել ԳՇ պետի առաջին տեղակալ։