Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Սերբիայի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված միջազգային մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ արժանանալով արծաթե մեդալի:
Հայ մարզիկը 1500 մետր վազքատարածությունը հաղթահարել է 3:40.89 րոպեում, ինչը Հայաստանի նոր ռեկորդ է: Բելգրադի միջազգային մրցաշարին մասնակցել է նաև վազորդ Գայանե Չիլոյանը:
Կանանց 60 մետր մրցատարածությունը նա հաղթահարել է 7,68 վայրկյանում և 16 մասնակիցների պայքարում զբաղեցրել 15-րդ հորիզոնականը: Հայաստանի ներկայացուցիչները միջազգային մրցաշարում հանդես են եկել Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ:
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանն արդեն մեկնել է Ղազախստան, որտեղ փետրվարի 18-ին կմասնակցի World athletics silver tour մրցաշարին: