Սաուդյան Արաբիան հայտ է ներկայացրել բրիտանական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի համար։ Հայտի վերջնաժամկետն այսօր է, հաղորդում է Telegraph-ը:

Ռիադում բազմաթիվ մասնավոր ընկերություններ հայտեր են ներկայացրել, ասվում է հաղորդագրությունում:

Բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռաթքլիֆը, որը ակումբի ցմահ աջակիցն է և քիմիական INEOS ընկերության հիմնադիրը, հավանական հայտատուներից է, Reuters-ին հայտնել են աղբյուրները:

Կատարի թագավորական ընտանիքը պատրաստում է մոտավորապես 5 միլիարդ ֆունտ ստեռլինգի (6,00 միլիարդ դոլար) հայտ ներկայացնել ակումբի համար, հայտնում է Bloomberg News-ը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուներին:

Bloomberg-ի հաղորդագրությունում ասվում է, որ կոնսորցիումը, որի մեջ ընդգրկված է նաև երկրի նախկին վարչապետ և Կատարի ներդրումային մարմնի նախկին ղեկավար Համադ բեն Ջասիմ բեն Ջաբեր Ալ Թանին, վերջին շեշտերն է դնում ակումբը ձեռք բերելու իր առաջարկում:

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատարի համար գործարքը, որը ռեկորդային թվով՝ 13 անգամ հաղթանակ է տարել առաջնությունում, հավանաբար, կգերազանցի մինչ այժմ եղած ամենամեծ սպորտային գործարքը՝ 5,2 միլիարդ դոլարը, ներառյալ պարտքը և ներդրումները, վճարված Չելսիի համար, ավելացրել են աղբյուրները:

«Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհի չորրորդ ամենահարուստ ֆուտբոլային ակումբն է՝ ըստ Deloitte-ի վերլուծության։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն