Ինչու տապալվեց պարեկային ծառայությունը.
Առաջին հերթին, այն պատճառով, որ պարեկային ծառայության ինքնահռչակ հիմնադիրի մոտիվացիան այդ աժիոտաժի ընթացքում հնարավորինս շատ փող քերելն էր: Ինչպես արդեն գիտեք աշխարհի ամենակոռումպացված մարդիկ դրանք «քաղհասարակություն» ներկայացող գրանտամոլներն են: Այս կատեգորիայի մարդկանց կյանքի գլխավոր նպատակը բոլոր հնարավոր միջոցներով տարբեր միջազգային ծրագրերի շրջանակներում փող քերելն է: Իմ հաջորդ գրքում ավելի մանրամասն ներկայացրել եմ լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցի կոռումպացվածության տարբեր օրինակներ: Այդ մարդիկ թղթի վրա սեմինարներ են կազմակերպում հիմնականում մարզային հյուրանոցների հետ ատկատի կոռուպցիոն սխեմաներով: Անհնար էր կայացնել աշխատունակ կառույց եթե այդ կառույցի ստեղծման ակունքներում կանգնած են ուղնուծուծով կոռումպացված սուբյեկտները:
ԱՄՆ հարկատուների փողերից տասնյակ միլիոնավոր դոլարներ փոշիացվեցին այս ավանտյուրայի ընթացքում: Ինչ խոսք բավական մեծ փողեր էին պտտվում, իսկ որտեղ մեծ փողեր են պտտվում, այնտեղ պտտվում են ձեզ հայտնի գրանտամոլ պերսոնաժները:
Հաջորդ պատճառը դիլետանտությունն էր: Մինչև պարեկների ներդրումը, 2016 թվականից սկսած ոստիկանական համակարգն իր թերություններով հանդերձ այնպիսին էր, որ քաղաքացու հետ շփվող բոլոր ճանապարհային ոստիկանները պարտադիր բարձրագույն կրթություն ունեին և սպա էին: Ի տարբերություն պարեկների, որոնց սակավության պատճառով ոստիկանի համազգեստ հագցրեցին ում ասես: Այսինքն բարձրագույն կրթությամբ սպաներին փոխարինեցին դպրոցը մի կերպ ավարտածներով և անունը դրեցին բարեփոխում:
«նեդաբոռ».
Երևան քաղաքում պարեկներին աշխատանքով ապահովելու համար ըստ էության վերացրեցին 3 կայացած ծառայություն, որտեղ աշխատում էին մոտ 2000 ոստիկան: Ստացվեց այնպես, որ 2000 ոստիկանի աշխատանքը իրականացնելու համար անհրաժեշտ էր ունենալ մինիմում գոնե 700 պարեկ, սակայն դիմողների թիվը 600-ի կարգի էր և այսպես կոչված քաղհասարակությունը կանգնած էր անլուծելի խնդրի առաջ` ամեն գնով ավարտացնել բոլոր դիմորդներին, նույնիսկ ամենադեբիլներին, այլապես պարեկային ծառայությունը չսկսված կավարտվեր:
Ի դեպ,հընթացս պարեկների թիվը գնալով պակասեց: Ծառայության առաջին ամիսների ընթացքում մարդիկ հասկացան, որ իրենց այդ փողերի լվացքի գործում վերապահված է ծաղրածուի դեր և հեռացան պարեկային ծառայությունից:
Լայն գովազդված կին պարեկներից համարյա արդեն որևէ մեկը չի ծառայում:
Անգրագիտությունը.
Երևի կծիծաղեք, բայց այսօր ճանապարհային կարգավորումներ անող պարեկների մեծ մասը համակարգ ընդունվելուց նույնիսկ վարորդական իրավունք չուներ, իսկ շատերը նույնիսկ մեքենա վարել չգիտեր: Այդ էր պատճառը, որ պարեկների մասնակցությամբ քաղաքացիներին մահացու վրաերթների դեպքեր էին արձանագրվում: Ի դեպ այդ վրաերթ արած պարեկներին կոռումպացված գրանտամոլները արդարացնում էին տարբեր անհեթեթ արդարացումներով: Դե վախենում էին, որ հանկարծ փողից կկտրվեին: Քաղհասարակության հրահանգով նորաթուխ պարեկներին ուսումնական մի քանի ամիսը ավարտելուն պես «նվիրաբերեցին» վարորդական իրավունքներ և բաց թողեցին ժողովրդի վրա: Ի դեպ, վարչապետին և նրա ընտանիքի անդամներին ուղեկցում են ոչ թե պարեկները, այլ հին, բարի և պրոֆեսիոնալ ոստիկանները: Պարեկները հասարակ ժողովրդի համար էին նախատեսված:
Պաթոսը.
Եթե ուշադիր նայեք, ապա կտեսնեք որ բացարձակ տարբերություն չկա Hummer-ով մայթերին քշող վարորդի և նրան իբր հետապնդող պարեկի միջև: Երկուսն էլ պոնտերի մեջ են: Մեկը հանուն պոնտերի մեքենան վարում է մայթերով, ձևանալով լուրջ հանցագործ, մյուսը սուպերմենի պոնտերով ձևանում է ոստիկան: Այդ կոմեդիա ժանրի ֆիլմը չէր լինի առանց ամենակոմիկ պերսոնաժի` պարեկի: Պոնտերը պարեկների կյանքում մեծ դեր են խաղում: Պոնտեր որոնք արժենում են մարդկային կյանքեր: Պոնտեր, որոնք դանիկի նմաններին ապահովում էին կայուն եկամտով:
Ի դեպ հիշեցնեմ, որ վերջերս բացահայտվել էր դեպք, երբ մի խումբ պարեկներ կաշառք էին վերցրել շոր-կոշիկով: Դե ինչ պետք է սովորեին դանիկից))))