Ժամը 19։00-ին կհրապարակվի «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը
Արդարադատության միջազգային դատարան Հայաստանի կողմից ներկայացված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը կհրապարակվի այսօր՝ Երևանի ժամանակով 19:00-ին, հրապարակային նիստում:
Ուղիղ հեռարձակմանը կարել է հետևել այստեղ։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից հայտնում են, որ դատարանի որոշման հրապարակումը հայերեն թարգմանությամբ կհեռարձակվի նաև Հանրային հեռուստաընկերության եթերում։