ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա
Ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահի և ԱԳ նախարարի հետ:
Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին մեկնել էր Թուրքիա, երկրաշարժից տուժած Ադիյաման (Հասանմսուր) քաղաքում հանդիպել էր որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:
Այցի ընթացքում Անկարայում տեղի էր ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: