Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթացող շախմատի WR Chess Masters մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի արդյունք է գրանցել ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի հետ խացում: 

Վերջին՝ 9-րդ տուրից առաջ Լևոն Արոնյանը հնդիկ Դոմարաջու Գուկեշի հետ 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:



Փետրվարի 25-ին կայանալիք վերջին՝ 9-րդ տուրում Արոնյանը կմրցի Դոմարաջու Գուկեշի հետ: Այդ մրցախաղում հաղթողը կարժանանա գլխավոր մրցանակին՝ 40 հազար եվրոյի: Իսկ հավասար միավորների դեպքում հաղթողին կորոշի լրացուցիչ մրցախաղը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն