«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մենք ապրում ենք լրիվ այլ երկրում․  պատերազմը բերել է այնպիսի արդյունքների, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, ավելին՝ իր իսկ անվտանգության երաշխավորն էլ  չէ»,- «Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումի ժամանակ, ելույթի իր խոսքում,  ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

« ՀՀ-ն  այս պահին գոյություն ունի ֆիզիկապես 2 գործոնի շնորհիվ՝ Ռուսաստանիև  Իրանի իսլամական հանրապետության ․ եթե այս 2 գործոնները չլինեն Հայաստանն ու Արցախը գոյություն չեն ունենա։  Սյունիքի համար Իրանը պատրաստ է  մտնել առճակատման մեջ, հայ-թուրքական սահմանը պաշտպանվում է ռուսական զորքերի կողմից, Արցախը պաշտպանվում է ռուսական զորքերի շնորհիվ,  միաժամանակ իշխանությունը քարոզում է՝  որ ձեր թշնամին Ռուսաստանն է, իսկ  ձեր բարեկամը ՝ Թուրքիան։ Ձեզ համոզում են, որ Ադրբեջանի հետ հարաբերությունն իրենց ուզած ձևով կարող ենք կարգավորել ու ապրել «,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն