Հայաստանը 4 մեդալով կվերադառնա Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարից։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

1/4 եզրափակիչում հաղթանակ են տոնել ու կիսաեզրափակիչ դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը ու 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը։

Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Բազեյանը հաղթել է հնդիկ Մուհամմեդ Հուսամ Ուդիին ,իսկ Շիրակի մարզը ներկայացնող Հակոբյանը կամային հաղթանակ է տոնել Չինաստանի ներկայացուցչի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում են նաև Գուրգեն Մադոյանն ու Դավիթ Չալոյանը։

Կիսաեզրափակիչները կկայանան փետրվարի 25-ին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն