Չենք կարող նստել և հետևել, թե այս իշխանությունը էլ ինչ է խոստանալու մեր երկրի հաշվին. Էլինար Վարդանյան
Քանի այս մարդիկ իշխանության են, մենք ամեն րոպե ունենք մեր երկու պետությունները կորցնելու վտանգ, մենք չենք կարող նստել և նայել, թե էլ ինչ են խոստանալու մեր և մեր երեխաների հաշվին: Այս մասին «Բեկում» խորագրով ֆորումի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Այս իշխանությունները խաբելու մեծագույն վարպետներ են, նրանք մեր հասարակությանը ամեն օր խաբում են, իսկ երբ քեզ խաբում են, դու չես կարողանում հասկանալ, թե ինչ վտանգի առաջ ես կանգնած»,-ասաց նա: