Գերմանիան անկախացել է Ռուսաստանից գազի, նավթի և ածուխի մատակարարումից. Օլաֆ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը CNN-ի հետ հարցազրույցում ասել է, որ Գերմանիան անկախացել է Ռուսաստանից գազի, նավթի և ածուխի մատակարարումներից, և դա չի հանգեցրել տնտեսական ճգնաժամի կամ էներգիայի պակասի։
Նա նշել է, որ մեկ տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Գերմանիան տնտեսապես հեշտ կդիմակայի Գերմանիա և Եվրոպայի շատ երկրներ ռուսական գազի մատակարարումների բացակայությանը։
«Մենք դա արեցինք՝ ավելացնելով հեղուկացված բնական գազի առաքումները արևմտյան Եվրոպայի նավահանգիստներով և նոր նավահանգիստներ կառուցելով Գերմանիայի հյուսիսային ափին, նախատեսածից ավելի երկար աշխատեցնելով ածուխով գործող էլեկտրակայաններ ու օգտագործելով ատոմակայաններ»։
Շոլցի խոսքով՝ շատերի ակնկալիքները չարդարացան, և Գերմանիան չունեցավ տնտեսական ճգնաժամ, սոցիալական անկայունություն կամ վառելիքի պակաս: