Վրաստանում ԵՄ պատվիրակությունը ողջունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հետկանչումը խորհրդարանից
Վրաստանում Եվրամիության պատվիրակությունը ողջունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հետկանչումը երկրի խորհրդարանից:
«Մենք ողջունում ենք իշխող կուսակցության հայտարարությունը «Օտարերկրյա ազդեցության» մասին օրինագիծը հետ կանչելու վերաբերյալ: Վրաստանի բոլոր քաղաքական առաջնորդներին կոչ ենք անում վերսկսել Եվրամիության հետ ինտեգրմանն ուղղված բարեփոխումները ներառական և կառուցողական ձևով և Վրաստանի 12 առաջնահերթություններին համապատասխան՝ հասնելու ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի»,- նշված է պատվիրակության Twitter-ի միկրոբլոգում: