Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսը հայտնվել է իսրայելական Pegasus համակարգի գաղտնալսման օբյեկտների բազայում, հաղորդում է RFI-ը:

Բացի այդ, գաղտնալսման բազայում են հայտնվել վարչապետ Էդուար Ֆիլիպի եւ Ֆրանսիայի կառավարության առանցքային նախարարների հեռախոսները:

Հետաքննության տվյալներով՝ համակարգն օգտագործվել է աշխարհի տարբեր երկրներում քաղաքական գործիչներին, լրագրողներին լրտեսելու համար: Բազայում են 20 երկրներից 180 լրագրողների, ինչպես նաեւ իրավապաշտպանների, ընդդիմադիրների եւ գործարարների հեռախոսահամարներ: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն