Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել: «Ռադիոլուր»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,- ասաց Հունանյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից: