Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին. Հայաստանը ներկայացնող շախմատիստներից չորսն ունեն 5.5 միավոր
Սերբիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8–րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը հաղթանակ են տոնել, հայտնում են Հայստանի շախմատի ֆեդերացիայից։
Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել Գաբրիել Սարգսյանի, Հայկ Մարտիրոսյանի, Մանուել Պետրոսյանի, Շանթ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Էմին Օհանյանի, Արմեն Բարսեղյանի և Ռոբերտ Փիլիպոսյանի խաղերը:
Առաջնության միանձնյա առաջատարը ուկրաինացի գրոսմայստեր Անտոն Կորոբովն է, ով 8 հնարավորից վաստակել է 7 միավոր:
Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 5.5 միավոր:
9-րդ խաղափուլում Մամիկոն Ղարիբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցեն իրար դեմ: