ՌԴ-ն պատրաստ է ողջունելու ԵՄ միջնորդական ջանքերը ԼՂ հարցում, եթե դրանք նպաստեն առկա համաձայնությունների իրագործմանը․ Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է ողջունելու Եվրամիության երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա համաձայնությունների իրագործմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը. վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եթե միջնորդական ջանքերը բերում են կայունություն, կանխատեսելիություն եւ օգնում են գոյություն ունեցող համաձայնությունների իրագործմանը, ապա դրանք կարելի Է միայն ողջունել: Ամբողջությամբ վերցված այդ ուղղությամբ աշխատանքն ընթանում Է ոչ վատ»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով Եվրամիության երկրներից հնչած հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների եռակողմ ձեւաչափին մասնակցելու մտադրությունների մասին: