70-ական թվականներին շահագործման հանձնված «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի համար 2022թ-նն առանձնակի նշանակություն ունեցավ: Համայնքային միջոցներով մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը հիմնովին փոխեց մարզական օջախի պայմաններն ու միջավայրը:

Հաշվի առնելով աշխատանքների ծավալն ու շուրջ 6500 քմ տարածք զբաղեցնող կառույցի անմխիթար վիճակը՝ նախագիծը բաժանվեց փուլերի: Բոլորովին վերջերս հենց այս դպրոցի սաները ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող «Մեգամիթ 2023» մրցումներում հաջողություններ գրանցելով նվաճեցին 11 ոսկե մեդալ։

Պատանի չեմպիոններին հյուրընկալել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն