Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարը հայտարարել են Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի մի մասի (Վարոշայի) վերաբացման ծրագրերի մասին: «Արմենպրես»–ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ahval-ը:

Թաթարը նշել է, թե իշխանությունները նախատեսում են վերացնել ռազմական կարգավիճակը տարածքի մի մասի համար ՝ հավելելով, որ քաղաքի 3.5 տոկոսը կստանա քաղաքացիական կարգավիճակ:

Թուրքիայի նախագահը կրկնել է իր կոչը՝ Կիպրոսում երկու պետության ստեղծելու մասին: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը այս ամսվա սկզբին ասել էր, որ 27 անդամ երկրները երբեք և երբեք չեն ընդունի նման կարգավորումը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն