Ադրբեջանը փորձում է Արցախում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, որը կարմիր գիծ է մեզ համար, այսօր մամուլի ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի շուրջ բանակցային գործընթացի մասին։

«Եթե ունենանք իրավիճակ, որ մնացել է 2-3 օր, որ ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, իրականում լավ նորություն է, նշանակում է՝ բանակցային գործընթացում ունեցել ենք առաջընթաց, հասել ենք արդյունքի, որը մեր երազանքների արդյունքը չէ, բայց արդյունք է, որ պիտի ապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն:

Կա՞ արդյոք փաստաթուղթ, գիտեք, որ փետրվարի կեսերին մենք մեր արձագանքը խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ փոխանցել էինք Ադրբեջանին ու 2-3 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը:

Կա՞ արդյոք առաջընթաց փաստաթղթում, որոշակի առաջընթաց տեսնում ենք, բայց ինչքան առաջ ենք գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ: Տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ տարածքային պահանջներ ձևակերպել, ինչը հասկանալիորեն կարմիր գիծ է մեզ համար: Տեսնում ենք, որ այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, որը ևս կարմիր գիծ է մեզ համար»,- ասել է ՀՀ վարչապետը


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն