Նախատեսվում է Հայաստանի ԱԳ նախարարի այցը Մոսկվա. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա:
Նա անդրադարձել է Միրզոյանի՝ ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ Մոսկվայում համաձայնեցված այցը չեղարկելու մասին հարցին:
«Այդ հանդիպման չկայանալը սուր ճգնաժամի հետ էր կապված, ոչ թե հանդիպում բոյկոտելու: Այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ նախարարը լինի Երևանում»,-ասել է Փաշինյանը:
Նա հստակեցրել է, որ հանդիպումը չի չեղարկվել: