Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը, ցավոք, պարտություն կրեց եզրափակչում՝ դառնալով մրցաշարի արծաթե մեդալակիր։

Մանվելյանը քառորդ եզրափակիչում վստահ հաղթանակ էր տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Հաղթանակից հետո Կարապետը, ի նշան հարգանքի, փորձել էր սեղմել մրցակցի ձեռքը, բայց վերջինս ագրեսիվ ու ոչ մարզական վարք էր դրսևորել և հարվածել հայ ըմբիշին, ինչին ի պատասխան՝ միջազգային ֆեդերացիան անմիջապես որակազրկել էր նրան:

Կիսաեզրափակչում արդեն Մանուկյանը 1-1 հաշվով հաղթանակի էր հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն