ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Հարավային Կորեան մտադիր են խորացնել կլիմայի փոփոխության եւ պանդեմիայի դեմ պայքարում համագործակցությունը:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը եւ նրա ճապոնացի եւ հարավկորեացի գործընկերները պարտավորվել են խորացնել երկկողմ համագործակցությունը կլիմայական ճգնաժամի, պանդեմիայի դեմ պայքարում:

Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ Շերմանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մորի Տակեոյի եւ Հարավային Կորեայի ԱԳՆ առաջին տեղակալ Չխվե Ջոնգ Կունի հետ:

Դաշնակիցները քննարկել են նաեւ Կորեական թերակղզի ապամիջուկայնացումն ու սպառնալիքին հակազդեցության մտադրությունը, որը բխում է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն