Թուրքիա ռուսական С-400-ների երկրորդ խմբաքանակի մատակարարումը հետաձգվել է Անկարայի դիրքորոշման պատճառով. Aydınlık
Ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիա հետաձգվում է, քանի որ Անկարան դեմ է երրորդ երկրներին համալիրի հնարավոր վաճառքն արգելող կետին: Մինչդեռ այն տարածված է ռազմատեխնիկական համագործակցության համաշխարհային պրակտիկայում, գրում է Aydınlık-ը՝ վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրները։
РИА Новости-ն ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ Եվրոպայի չորրորդ դեպարտամենտի տնօրեն Յուրի Փիլիպսոնի խոսքերը, ըստ որի՝ Մոսկվան անլուծելի խնդիրներ չի տեսնում Թուրքիային С-400 զենիթահրթիռային համակարգի երկրորդ խմբաքանակը մատակարարելու հարցում։