Եվրամիությունը կարող է Խաղաղության եվրոպական հիմնադրամից 40 միլիոն եվրո ուղարկել Քիշնև՝ օդային հսկողությունը, նյութատեխնիկական ապահովումը և կիբեrպաշտպանությունն ուժեղացնելու համար` գրում է Bloomberg-ը։ Դաշինքի աջակցությունը կներառի ոչ մահաբեր զենքեր և ցամաքային շարժական ռադարներ, պիկապ մեքենաներ, ինչպես նաև կապի սարքավորումներ և ծրագրային ապահովում՝ երկրի ՏՏ ենթակառուցվածքը ամրապնդելու համար:

Հստակեցվում է, որ նախորդ շաբաթ դաշինքի արտաքին քաղաքականության վարչությունը համապատասխան առաջարկ է ուղարկել անդամ երկրներին։ Փաստաթղթի համաձայն՝ փետրվարին Մոլդովայի կառավարությունն օգնության խնդրանքով նամակ էր ուղարկել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն