Սահմանամերձ համայնքների բնակիչները ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին ահազանգել են թշնամու զինտեխնիկայ կուտակման մասին։ Խոսքը Թավուշի, Գեղարքունի մասին է՝ սահմանի ամբողջ երկայնքով։

Այս մասին պատգամավորն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

Թշնամու կուտակումների առիթով պատգամավորը, որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, նամակներ է գրել միջազգային կառույցներին, տարբեր պետությունների և ստացել է արձագանքներ, որ հետևում են իրավիճակի զարգացմանը։

Անդրադառնալով բանակցություններին, Թագուհի Թովմասյանը նշեց, որ բանակցություններին այլընտրանք չկա, բայց բանակցողին պետք է փոխել․ «Բայց բանակցողը պետք է փոխվի, որովհետև արդեն 2 տարի է անցել պատերազմից, և բանակցողը մինչեւ հիմա չի հասկացել, որ ինչքան մենք զիջում ենք, այնքան Ադրբեջանի ախորժակը բացվում է: Դուք կհիշեք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր որոշմամբ մեր զորքերը Սյունիքից հետ են քաշվել պատերազմից հետո, որպեսզի հնարավոր ռիսկերը կանխի և կարողանա  կանխարգելել հետագա պատերազմը: Մենք դրանից հետո ստացանք նորից պատերազմ, ստացանք Սյունիքում ագրեսիա, հողեր վերցրեցին: Մենք ունեցանք զիջումներ տարբեր հատվածներում, նաև բանակցային դիրքերի զիջումներ, նաև Արցախի հարցում նշաձողի իջեցման պատրաստակամություն, նաև Պրահայում ադրբեջանամետ դիրքորոշման արտահայտում: Այս բոլոր զիջումները Նիկոլ Փաշինյանն է իրականացրել: Պետք էր ի սկզբանե հասկանալ՝ մեր թշնամին ով է, մի քիչ ուսումնասիրել, նոր գնալ բանակցությունների զրոյական կետից: Պետք  էբանակցողը փոխվի, որ կարողանա Հայաստանի ազգային շահն առաջ տանել»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն