ՀՀ վարչապետն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են հայ- ադրբեջանական սահմանային իրավիճակին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 17-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը շնորհավորել է Ի. Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Այս համատեքստում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցերի: