Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 18-28-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հավաքական հրավիրված 26 ֆուտբոլիստներից հավաքին արդեն միացել են Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները՝ բացառությամբ Երջանիկ Ղուբասարյանի, իսկ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից հավաքականի ճամբարում է արդեն Կամո Հովհաննիսյանը:

Ֆեդերացիան տեղեկացնում է նաև, որ այսօր՝ ժամը 17:30-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:

Մարտի 25-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կհանդիպի Թուրքիայի ընտրանու հետ։ Այնուհետ մարտի 28-ին Հայաստանի հավաքականը հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։ Սակայն այս հանդիպումը կանցկացվի ընկերական խաղերի շրջանակներում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ թուրք երկրպագուները ներկա չեն լինի Հայաստանի և Թուրքիայի հավաքականների հանդիպմանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն