ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մանհեթենի շրջանային դատախազությունից իրեն տեղեկացրել են, որ նա կձերբակալվի երեքշաբթի՝ մարտի 21-ին: Ըստ Reuters գործակալության՝ դատախազությունը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովի դեմոկրատ կոնգրեսականները երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին մեղադրել են նրանում, որ նրանք չեն զեկուցել ավելի քան հարյուր նվերների մասին, որոնք ստացել են օտարերկրյա կառավարություններից Թրամփի՝ նախագահի պաշտոնը զբաղեցրած ժամանակ:

Դեմոկրատների պնդմամբ՝ Սպիտակ տան նախկին ղեկավարի ստացած նվերներն ավելի թանկ էին, քան թույլատրված է ամերիկյան օրենքներով: Նշվում է, որ Թրամփը չի հայտարարագրել այդ նվերները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն