Աուշվիցի համակենտրոնացման ճամբարն անվանում են նաև մահվան ճամբար․ Արման Թաթոյան
Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․
Աուշվիցի համակենտրոնացման ճամբարն անվանում են նաև մահվան ճամբար։
2-րդ համաշխարհային պատերազմի եւ Հոլոքոստի ժամանակ ճամբարարային համակարգը եղել է բարդ` համակենտորանցման, աշխատանքային և մահվան ճամբարներ: Այստեղ դաժանաբար խոշտանգվել ու սպանվել են միլիոնավոր մարդիկ (գազի խցեր, մարմինների համար վառարաններ եւ այլն):
Հետազոտություններն ակնհայտ ցույց են տալիս, որ այդ մեթոդններից շատերը Օսմանյան կայսրությունը գործի է դրել 20-րդ դարի Հայոց ցեղասպանության ժամանակ (զանգվածային վտարումներ կամ զանգվածային սպանություններ եւ այլն):
Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ: Այն նաև ֆաշիզմի քաղաքականություն է:
Այսպիսի վայրագություններ թույլ չտալու համար անհրաժեշտ է արդյունավետ կանխարգելում, այդ թվում` միջազգային հասցեական գնահատականներ, մեղավորների պատասխանատվություն ու պատիժ: Անպատժելիությունը բերում է ավելի դաժան հանցանքների: Սա, ցավոք, մենք տեսել ենք 2016թ. ապրիլյան, 2020թ. 44-օրյա ու 2022թ. սեպտեմբերի 13-14-ի պատերազմների ժամանակ, տեսնում ենք նաև հիմա, երբ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ՝ ադրբեջանական շարունակվող ցեղասպան քաղաքականության պայմաններում: