Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը (70կգ) դարձավ արծաթե մեդալակիր։

Հայ մարզիկը, որը կիսաեզրափակիչում 9։0 հաշվով առավելության էր հասել Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևի նկատմամբ, եզրափակիչում պարտվել է Ադրբեջանի ներկայացուցիչ Խանիևին։

Նարեկ Գրիգորյանը 79 կգ քաշային կարգում պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում։ Հայ մարզիկը 1։4 հաշվով զիջել է Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբուհի Ամիրասլանովին։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն