Քննարկվել է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը․ Միրզոյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ առաջիկայում տեղի ունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում, պատգամավորների հարցին պատասպանելով ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Նախորդ տարի դեկտեմբերի 23-ին նախատեսված էր այդպիսի եռակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև, հանդիպումը պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց հայկական կողմը չմասնակցեց։ Մենք հետաձգեցինք մեր մասնակցությունն այդ հանդիպմանը, որովհետև Լաչինի միջանցքը ապօրինի կերպով փակվել էր Ադրբեջանի կողմից և Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի սուր կարիք կար։ Բանակցություններն այս պահին ընթանում են հեռավար, որովհետև փոխանակվում ենք մեր առաջարկներով, մեր պատկերացումներով խաղաղության պայմանագրի վերաբերյալ, բայց ենթադրվում է, որ ինչ-որ փուլից պետք է նաև վերսկսվեն ֆիզիկական հանդիպումները և քննարկումները։ Մոսկվայում քննարկվել է այդ հարցը, և այդպիսի հանդիպման հնարավորություն առաջիկայում կա»,- նշել է Միրզոյանը։
Մարտի 20-ին ԱԳՆ Արարատ Միրզոյանը Մոկսվայում հանդիպել էր իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման արդյունքներով երկու երկրների արտաքին գործերի նախարարները պատասխանել էին լրագրողների հարցերին։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































