ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքը բացելու համար. Բլինքեն
Կա խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու հնարավորություն, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ մեկնաբանելով Երեւանի և Բաքվի միջեւ կարգավորմանը նպաստելու Վաշինգտոնի փորձերը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնը չի պարտադրում Հայաստանին դրա ստորագրումը։
«Մենք դա Հայաստանին չենք պարտադրում։ Մենք պատասխանում ենք Հայաստանի արտահայտած ուժեղ ցանկությանը, որը ցանկանում էր տեսնել, թե արդյոք մենք կարող ենք օգնել հասնել համաձայնության, որը գոնե շատ առումներով վերջ կդներ ավելի քան 30 տարի տևողությամբ հակամարտությանը», — հայտարարել է Բլինկենը՝ նշելով, որ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա «իսկական խնդիրները», ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա՝ ճանապարհը բացելու համար։
«Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում ՝ այս շաբաթ, որպեսզի այդ միջանցքը կրկին բացվի։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», — ասել է պետքարտուղարը ։