Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների արտգործնախարարություն, հայտնում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)՝ նշելով, որ արտգործնախարարությունում դեսպանին հայտնել են Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին։

Դատարանի վճռի համաձայն՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, որը 100 օրից ավելի շրջափակված է պահում։

Խորհրդարանին ուղղված իր նամակում նախարարն ընդգծում է, որ Միջազգային դատարանի որոշումները իրավաբանորեն պարտադիր են։ Ուստի Նիդեռլանդները հրապարակայնորեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին կատարել որոշումը։

Նախարար Հոքստրան ընդգծել է, որ դատարանի վճիռը պետք է կատարվի ամբողջությամբ, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց, մեքենաների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը՝ պարտավորեցնելով Բաքվին բացել Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը։ Սակայն այդ որոշումից մեկ ամիս անց էլ Բաքուն շարունակում է անտեսել այն և փակ պահել միջանցքը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն