2021-ի հունվար-հունիսին դեղագործական ոլորտում հարուցվել է 195 վարույթ․ ՍԱՏՄ
ԱԱՏՄ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թ․-ի հունվար-հունիս ժամանակաշրջանում հարուցել է 723 վարչական վարույթ, որից 543-ը՝ սեփական նախաձեռնությամբ, 180-ը՝ դիմումի հիմքով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունից։
Հայտնաբերված խախտումների վերացման համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել է 245 կարգադրագիր, խախտման բացակայության հիմքով՝ 378 վարույթ կարճվել է։
2021 թ․-ի հունվար-հունիս ամիսներին դեղերի շրջանառության և դեղագործական ոլորտում հարուցվել է 195 վարույթ, բժշկական սպասարկման ոլորտում՝ 146, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում՝ 240, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում՝ 142 վարչական վարույթ։