Իշխանությունը աթոռն ա սիրում` պետությունը վարի տալով ,դուք էլ Պուտինի եք սիրում`պետությունն ու Արցախը վարի տալով. Անուշ Սեդրակյան
Ինչո՞ւ Հռոմի ստատուտի մասին ոչինչ չեմ գրու՞մ։
Բացատրեմ։
Ինձ համար անձամբ հրաշալի լուծում է ,եթե Պուտինի ձերբակալեն և հենց Հայաստանում։Դրանով ՀՀ֊ն կհաստատի իր արևմտյան կողմնորոշումը,դեռ ավելին պատմական դեր կստանձնի,դեռ ավելին կլինի համապարփակ պաշտոնական լյուստրացիա։
Բայց ես սպասում եմ ԱԺ քվեարկությանը,վավերացմանը ,առանց որի էդ ստատուտը,ոնց որ թավշյա հեղափոխության ռեֆորմների հռչակագիրը լինի,որի ոչ մի կետ չիրակսնացավ(Սահմանադրության և կուսակցության կետերը թաթիկով արեցին)։
Հիմա տեսեք`պարզ մաթեմատիկա։Ընդդիմության ոչ մի (ՈՉ Մի) նախաձեռնություն ԱԺ֊ում չի հաստատվել,այսինքն ընդդիմությունը անկարող է տապալել այդ հարցը։
Իսկ այ իշխանական մեծամասնությունը պիտի քվեարկի։Ու ես դիմում եմ ընդդիմությանը`աղջիկներ և տղաներ,ձեռնպահ մնացեք։Պուտինի համար ձեր վարկանիշը մի գցեք։Թողեք քվեարկեն։Բա աչքս տեսնի,կարող ա իշխանական մեծամասնությունը վավերացնում ա էդ օրենքը՞։Էդ ժամանակ նրանք կկրեն ողջ պատասխանատվությունը և միաժամանակ մեծ օգուտներ կարող են քաղել։Մի խոչընդոտեք բացահայտումներին։
Իշխանությունը աթոռն ա սիրում` պետությունը վարի տալով ,դուք էլ Պուտինի եք սիրում`պետությունն ու Արցախը վարի տալով։
Ու մի փոքր կանխատեսում`ՉԻ վավերացվելու էդ ստատուտը։Չեն քվեարկելու։Մի բան կսարքեն ,ու կսարքի հենց իշխանական մեծամասնությունը։
Դրա համար ջուրը մտնելուց առաջ համոզվեք,որ ջուր կա։