Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի ռազմական օբյեկտներին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի ռազմական օբյեկտներին՝ հայտնում է Սիրիայի SANA պետական գործակալությունը:
Նշվում է, որ հարձակումն իրականացվել է Գոլանի բարձունքների կողմից։ Ռազմական աղբյուրների տվյալով՝ Սիրիայի ՀՕՊ-ը խոցել է հրթիռներից մի քանիսը, նյութական վնաս է հասցրել հակառակորդին:
Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնի տվյալներով՝ հարձակման հետևանքով կան զոհեր: Նրանց թիվը չի նշվում։
Իսրայելական կողմը չի մեկնաբանել Սիրիայի վրա հարձակման մասին տեղեկությունը: