Հաստատվել են COVID-19-ի 225 նոր դեպքեր, առողջացել է 91 մարդ
Հայաստանում հուլիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 225 նոր դեպքեր, առողջացել է 91 քաղաքացի, արձանագրվել են մահվան 2 նոր դեպքեր: Մեկ օրում կատարվել է 5 034 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 1 287 379 -ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 հազար 161 դեպք, որոնցից 218 676-ը`առողջացած, 4575-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 797 բուժառու: