Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ​​պատրաստակամություն է հայտնում առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։

«Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես ​​պատրաստակամ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման և այլ օգնություն ցուցաբերելու շահերից»,- ուրբաթ լրագրողներին ասել է նա՝ կազմակերպության կենտրոնակայանում ղեկավարության ընդլայնված կազմով հանդիպումից հետո։

Շուվալովի խոսքով, օգնության միջոցառումներն արդեն ներառված են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում, որն աշխատանքի ընթացքում է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն